-
CR-V
-
Երազանքի ուժը
Honda Motor Co., Ltd hիմնական սկզբունքներն են`
«Հարգանք անհատի նկատմամբ» և «Երեք երջանկություն»:
«Հարգանք անհատի նկատմամբ»՝ խորհրդանշում է Honda ընկերության ցանկությունը հարգելու յուրաքանչյուրի յուրահատկությունը և կարողությունը, վստահելով միմյանց որպես հավասար գործընկերներ: Միայն դրանով հնարավոր է հասնել լավագույն արդյունքների ցանկացած իրավիճակում:
«Երեք երջանկություն»՝ Ձեռքբերման երջանկություն, Վաճառքի երջանկություն և Ստեղծելու երջանկություն արտահայտում են Honda-ի ցանկությունը և հավատքը, որ յուրաքանչյուրը ով անմիջապես շփվում է ընկերության կամ իր արտադրանքի հետ ըմբռնում է Honda-ի փիլիսոփայությունը:
Իր ամբողջ պատմության ընթացքում, Honda ձգտում է արտացոլել երազանքները, միշտ լինել մի քայլ առաջ օգտագործելով նոր ժամանակակից տեխնոլոգիաներ: Երազանքները ոգևորում են Honda-ի մասնագետներին ստեղծել բարձրակարգ արտադրանք, որը հասանելի կլինի հաճախորդների լայն շրջանակին ամբողջ աշխարհում:
2012 թ. Grand Motors և Honda Motor Co. մինչև ստորագրվեց համաձայնություն բացել Հայաստանում Honda-ի պաշտոնական ներկայացուցչությունը:
Հայաստանում Honda Motor առաջարկում է հետևյալ ծառայություններ՝
1. Ավտոմեքենաների վաճառք
2. Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
3. Օրիգինալ յուղերի և քսահեղուկների վաճառք
4. Honda օրիգինալ պահեստամասերի վաճառք
Grand Motors ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հետևյալ ավտոմեքենաները՝ Accord, Civic, Jazz, CR-V, Pilot:
«Հարգանք անհատի նկատմամբ» և «Երեք երջանկություն» դարձել են չգրված օրենք Grand Motors ընկերության համար: Ընկերության նպատակն է փոխանցել նրանց իմաստը բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությունը կկատարեն Honda-ի արտադրանքի օգտին:
Honda ապրանքանիշը`
դա ոչ միայն մեքենա է, այլ կենսակերպ:HONDA MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Honda Motor ընկերությունը հիմնադրվել է 1948թ.-ին Ճապոնիսւյի Համամաթսու քաղաքում:
Ընկերությունը հանրահայտ է որպես ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողներից մեկը աշխարհում:
Honda ընկերությունը արտադրում, կատարելագործում և շուկա է հանում տարատեսակ ապրանքներ րնդհանուր օգտագործման համար նախատեսված շարժիչներ, գեներատորներ, սկուտերներ, ռոբոտներ, հատուկ սպորտային մեքենաներ և այլն: Չորս հարյուր վաթսուն վեց դուստր ձեռնարկություն և մասնաճյուղ ունեցող ընկերության արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում:
Ավելի քան քսան երկրներում գործում են Honda րնկերության մոտ 50 հզոր արտադրական ձեռնարկություններ:
Honda-ի աշխատակիցների ընդհանուր թիվը ամբողջ աշխարհում 190 հազարից ավելի է:
Honda-ի տարեկան շահույթը, մինչև հարկվելը, կազմել է 3132 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան վաճառվել է 3,137 մլն Honda ավտոմեքենա, 12,559 մլն մոտոցիկլետ, 5,819 մլն էլեկտրակառավարվող սարքեր:
Honda րնկերությունը հայտնի է նաև Acura բրենդով, որով արտադրվում են բացառիկ շքեղ, գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված և հարմարավետ ավտոմեքենաներ:
Honda Motor րնկերությունը ներկայանում է նաև որպես մոտոցիկլետների ամենախոշոր արտադրողն աշխարհում:
Honda Motor ընկերությունն ունի բազմաթիվ «Know-How»-ներ ռոբոտատեխնիկայի ոլորտում, որտեղ րնկերությունր առաջատարի իր ԴԻՐՔԸ հաստատեց ներկայացնելով ASIMO մարդանման ռոբոտին, որի կիրառման հնարավորություններր ապշեցնող են և ոգևորող:
Honda ընկերությունը հայտնի է նաև որպես մոտորանավակների տարատեսակ շարժիչներ արտադրող: Այդ շարժիչները մեծ պահանջարկ են վայելում ջրային փոխադրամիջոցների սիրահարների շրջանում:
Honda րնկերության արտադրած էլեկտրակառավարվող սարքերը՝ ինչպիսիք են ձյունահավաք մեքենաները, գեներատորները, քաղհանող, խոտ հարթեցնող սարքերը և հող փխրեցնող մեքենաները և, իհարկե, աշխարհահռչակ էլեկտրական շարժիչների տեսականին համարվում են բարձր տեխնոլոգիական ստանդարտների չափանիշ:
Իսկ ներկայումս իրականացվող «Honda Jet» ռեակտիվ օդանավի արտադրության ծրագիրր, որի առաջին թռիչքր տեղի ունեցավ 2003 թվականի դեկտեմբերի 3-ին, Փաստում է Honda րնկերության տեխնոլոգիաների գերազանցությունը նաև օդում:Honda Motor ընկերությունը որդեգրել է երկու հիմնարար սկզբունքներ «Հարգանք անհատի նկատմամբ» և «Երեք երջանիկ պահեր», որոնք սովորաբար արտահայտում են «գնելու երջանկության, վաճառելու երջանկության և ստեղծելու երջանկության» պահերը:
«Հարգանք անհատի նկատմամբ» սկզբունքր կարևորում է յուրաքանչյուր անհատի բնավորություևն ու կարողությունները: Դա հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում որպես հավասար գործընկերևեր վստահել միմյանց:
Հավատարիմ մնալով այս հիմնարար սկզբունքներին՝ րնկերությունը հիմնադրման առաջին իսկ օրվանից ստեղծել է յուրահատուկ հարգանք և սեր Honda ապրանքանիշի նկատմամբ ամբողջ աշխարհում, և առաջարկում է իր բոլոր սպառողներին բարձր որակ, մատչելի գներ և լիակատար հուսալիություն:
-