Տեխսպասարկում

Honda ավտոմեքենաների հարգելի սեփականատերեր: ՈՒրախ ենք տեղեկացնելու, որ մեր տեխսպասարկման կենտրոնում  Ձեր ավտոմեքենաները կսպասարկվեն հատուկ ուսուցում անցած բարձրակարգ մասնագետների կողմից:

 

 Առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

 

- երաշխիքային սպասարկում, պարբերական տեխնիկական սպասարկում,

- շարժիչի և փոխանցման տուփի վերանորոգում,

- ընթացային մասի վերանորոգում,

- կոմպյուտերային ախտորոշում,

- յուղման աշխատանքներ,

- էլեկտրասարքավորումների վերանորոգում,

- թափքի վերանորոգման և ներկման աշխատանքներ,

 

 

 

- լրացուցիչ սարքավորումների տեղադրում,

- հակաառևանգման համակարգերի տեղադրում,

 

- լուսարձակների կարգավորում,

- արգելակման սկավառակների վերանորոգում,

- կոնդիցիոների լիցքավորում և վերանորոգում,

- անվաբացքի ուղղում,

- անվադողերի մոնտաժում և հավասարակշռում,

- ավտոլվացում և այլն,

 

 

 

 


Մեր տեխնիկական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով,  կատարում է  ցանկացած բարդության աշխատանքներ եւ ապահովում է կատարված աշխատանքների  բարձր որակը: Տեխնիկական սպասարկման կենտրոնի բարձրակարգ աշխատակիցները կսպասարկեն Ձեր ավտոմեքենան ամենակարճ ժամանակահատվածում:

 

Honda ավտոմեքենաների պարբերական սպասարկման ժամանակացույց

Կատարել տեխնիկական սպասարկում տվյալ վազքը կամ ժամանակահատվածը լրանալու դեպքում   x 1000 կմ 20 40 60 80 100 120 140 160 180 200
                       
  × ամիս 12 24 36 48 60 72 84 96 108 120
Փոխել շարժիչի յուղը   նորմալ ամեն 10000 կմ կամ 12 ամիսը լրանալու դեպքում
  ծանր ամեն 5000 կմ կամ 6 ամիսը լրանալու դեպքում
Փոխել շարժիչի յուղի զտիչը   նորմալ ամեն 10000 կմ կամ 12 ամիսը լրանալու դեպքում
  ծանր ամեն 5000 կմ կամ 6 ամիսը լրանալու դեպքում
Փոխել շարժիչի օդի զտիչը     ամեն 20000 կմ լրանալու դեպքում
Ստուգել շարժիչի փականների բացվածքը   ամեն 40000 կմ լրանալու դեպքում
Փոխել վառելիքի զտիչը   նորմալ       v       v    
    ծանր   v   v   v   v   v
Փոխել վառքի մոմերը   ամեն 100000 կմ լրանալու դեպքում
Փոխել շարժիչի փոկը, ստուգել շարժիչի հովացնող հեղուկի մղիչը   ռետինե ատամնափոկով շարժիչներ         v         v
Ստուգել և կարգավորել շարժիչի հարակից փոկերը       v   v   v   v   v
Ստուգել շարժիչի պարապ ընթացքը               v        
Փոխել շարժիչի հովացնող հեղուկը     առաջին անգամ 200000 կմ կամ 10 տարին, հետագայում ամեն 100000 կմ կամ 5 տարին լրանալու դեպքում
Փոխել փոխանցումատուփի և փոխհաղորդակի հեղուկները ՄՓՏ նորմալ           v        
ծանր     v     v     v  
ԱՓՏ նորմալ           v       v
ծանր     v   v   v   v  
ՎՓՏ նորմալ       v     v     v
ծանր   v   v   v   v   v
CR-V փոխհաղորդակ v       v       v  
Pilot փոխհաղորդակ v v v v v v v v v v
Pilot փոխանց. տուփ   v   v   v   v   v
  Pilot բաշխիչ փոխհաղորդակ   v   v   v   v   v
Ստուգել առջևի և հետևի արգելակային համակարգերը     ամեն 10000 կմ կամ 6 ամիսը լրանալու դեպքում
Փոխել արգելակման համակարգի հեղուկը     ամեն 3 տարին լրանալու դեպքում
Ստուգել կայանման արգելակման համակարգը     v v   v   v   v   v
Փոխել սրահի օդի զտիչը v v v v v v v v v v
Փոխել անվահեծերը տեղերով, խաչաձև, ստուգել անվադողերի օդը ճնշումը ամեն 10000 կմ լրանալու դեպքում
նաև մանրամասն զննել ամեն 10000 կմ կամ 6 ամիսը լրանալու դեպքում
Ղեկային համակարգը    
Ընթացային մասը    
Փոշեթիկնոցները    
Արգելակային համակարգի խողովակները և միացումները    
Բոլոր յուղերի և հեղուկների որակը և մակարդակը     v v v v v v v v v v
Արտածման համակարգը    
Վառելիքի սնուցման համակարգը     

Վերը նշվածները Honda ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման նվազագույն պահանջներն են, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենայի անխափան շահագործման համար: Ելնելով ավտոմեքենայի շահագործման պայմաններից վերը նշված ժամանակացույցը կարող է կրճատվել:

  

 Ավտոմեքենայի շահագործման ծանր պայմաններ են համարվում`

 

      Ա. Հաճախակի կարճ վազքերը ոչ շատ քան 8 կմ ամռան ամիսներին և ոչ ավելի քան 16 կմ ձմեռվա ամիսներին 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: 

     
      Բ.
Երբ ավտոմեքենան շահագործվում է +35-ից բարձր ջերմաստիճանի դեպքում: 
 

      Գ. Երբ շարժիչը երկար աշխատում է ավտոմեքենան կանգնած վիճակում կամ ավտոմեքենան հաճախակի հայտնվում է խցանումների մեջ:
 

      Դ. Երբ ավտոմեքենան կցորդ է քաշում, ուղեբեռ է տեղափոխում տանիքի վրա կամ երկարատև շահագործվում բարձրադիր գոտում: 
 

      Ե. Երբ շահագործվում է կեղտոտ, փոշոտ ճանապարհներին կամ այն ճանապարհներին, որտեղ օգտագործվում են հակասառցային քիմիական նյութեր: